Հ1-ի եթերում Ալեն Սիմոնյանը, Պետրոսի մոտ խոսելով հունիսի 12-ին խորհրդարանի մատույցներում կատարվածի մասին, ասում է՝ այսքան բանից հետո կաթողիկոսը ո՞նց է քնում։
Տարօրինակ, շատերի կարծիքով՝ պայմանավորված պատերազով 5 հազար զոհ տվեցիք, 11 հազար վիրավոր, Արցախը հանձնեցիք, Սյունիքից ապօրինի կերպով տասնյակ կիլոմետրեր տվեցիք , Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, Ջերմուկի մոտակա տարածքները, Գեղարքունիքից մեծ տարածքներ հանձնեցիք, հիմա էլ՝ Կիրանցի կամուրջը, կադաստրի վկայական ունեցող 50-ից ավելի գույք Կիրանցից ապօրինի հանձնում եք Ադրբեջանին, այդքան բանից, այսքան աղետներից հետո գիշերները քնում եք։ Գիշերները հանգիստ քնում եք, երբ ձեր մեղքով զոհված տղերքի դիերը դեռ դիահերձարաններում են, Բաքվում, որպես ահաբեկիչ, դատում են հայ գերիներին։
Ոսկան Սարգսյան